Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իջևանում 83 ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Պաշտոնական
6328dce0a5ec08fba5d7e88d89d4de86

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության բաժնի աշխատակիցների կողմից  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառապետության  թիվ 5-րդ պահաբաժնի  տարածքում  83 տարբեր տեսակների և տրամագծերի ապօրինի հատված ծառերի վերաբերյալ կազմվել է արձանագրություն: Տավուշի մարզի դատախազը  հանձնարարել է  ոստիկանությանը ՀՀ քր. դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստել: Նյութերի նախապատրաստման ընթացքում  պարզվել է, որ Իջևանի անտառապետության թիվ 5-րդ պահաբաժնի տարածքում  ապօրինի հատվել է  4. 170. 000 ՀՀ դրամ սակագնային արժեքով 83 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 14.310.000 ՀՀ դրամի վնաս: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ,  Տավուշի մարզի դատախազությունում  հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՔԿ-ին: