Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ն կոչ է անում քվեարկել ՀՀԿ-ի օգտին

Պաշտոնական
taron6

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Երեւանի ավագանու ընտրություններում կսատարի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն: «Այս որոշումը բխում է երկրում որակական փոփոխություններ կատարելու երկու կուսակցությունների համատեղ հանձնառությունից: Մեր ընկերներին ու համակիրներին հորդորում ենք մայիսի 14-ին քվեարկել Տարոն Մարգարյանի գլխավորած ցանկի օգտին: Կարեւորելով գիտակցված քվեով Երեւանի ավագանի ձեւավորելու անհրաժեշտությունը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ՀՅԴ ներկայացուցիչները իրենց մասով ապահովելու են մեր քաղաքացիների ազատ կամարտահայտությունը: Ինչպես արդեն հայտարարել ենք՝ պարտավորվում ենք ուշադրության կենտրոնում պահել Երեւանի բոլոր հիմնախնդիրները եւ կարելիության սահմաններում մասնակցել դրանց լուծմանը»,- ասված է տարածված հայտարարությունում: