Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբաններրի պալատը՝ դատական նիստի միջադեպի մասին

Հասարակություն
9431ae9fba0ae5b1ebfca88648bc4f7a

ՀՀ Փաստաբանների պալատի հայտարարությունը կապված լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով կայացած դատական նիստի ընթացում տեղի ունեցած միջադեպի հետ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հայտնում է իր մտահոգությունը Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի  ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Ցավոք, մեր հասարակության (այդ թվում՝ պետական պաշտոնատար անձանց) մոտ շատ հաճախ, փաստաբանը նույնացվում է իր վստահորդի հետ, իսկ վերջինիս գործունեությունը բնութագրվում է, որպես՝ արդարադատությանը խոչընդոտող։ Իրականությունը սակայն այլ է. քրեական գործերով փաստաբանը, իր մասնագիտական գործունեությամբ պայմաններ է ստեղծում դատարանի կողմից արդարադատություն իրականացնելու համար։  Բնական է, որ մեղադրանքի կողմին (այդ թվում՝ տուժողին) հաճելի չի լինի մեղադրյալի օգտին փաստաբանի կողմից իրականացվող գործողությունները, և հակառակը՝ մեղադրյալին հաճելի չի լինի մեղադրանքի կողմի (այդ թվում՝ տուժողի) ի վնաս իրեն կատարվող գործողությունները, սակայն դրանում է կայանում մրցակցային դատավարությունը։ ՀՀ փաստաբանների պալատը դատապարտում է նշված դատական նիստի ժամանակ ներկա գտնվող անձանց կողմից փաստաբան Ինեսսա Պետրոսյանին վիրավորելու վարքագիծը։ ՀՀ փաստաբանների պալատը մտահոգություն է հայտնում առ այն, որ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավարության պատշաճ պայմաններ և դատավարության մասնակիցների անվտանգությունը չի ապահովում։   ՀՀ փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան ՀՀ ՓՊ մամուլի կենտրոն