Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մշակութային արժեքները վերադրաձվել են Լոռու մարզ

Հասարակություն
Untitled8

ՀՀ կառավարության 2012թ. սեպտեմբերի 13-ի N 1169-Ա որոշմամբ, Հայաստանի պատմության թանգարանում «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ցուցահանդեսում ցուցադրելու նպատակով, Լոռու մարզից պատմաճարտարապետական ութ նմուշ տեղափոխվել էր մայրաքաղաք: Ժամանակավոր տեղափոխված մշակութային արժեքներն օրերս վերադարձվել են Լոռու մարզ: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հանձնարարությամբ ՊՄՊ Լոռու մարզային ծառայությունն աջակցել է այդ արժեքները հետ վերադարձնելու աշխատանքներին։ Բոլոր ութ մշակութային արժեքներն էլ այժմ գտնվում են իրենց հիմնական տեղերում. Ձիակերպ տապանաքար (16-17-րդ դդ., գ. Լոռի Բերդ), Խաչքար (11-13-րդ դդ., գ. Վարդաբլուր), Խաչքարի բեկոր (13-րդ դ., գ. Դեբեդ), Եկեղեցու մանրակերտ (13-րդ դ., գ. Դսեղ), Բարձրաքանդակ Հիսուսի պատկերով (13-րդ դ., գ. Դսեղ), Խաչքարի բեկոր (14-15-րդ դդ., գ. Դսեղ), Խաչքար (13-րդ դ., գ. Ծաղկաշատ), Խաչքար (11-րդ դ., գ. Ծաղկաշատ): Untitled Untitled1 Untitled2 Untitled4 Untitled5 Untitled6 Untitled7 Untitled8