Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ում՝ ֆուտբոլի թիմով

Քաղաքականություն
azh

5-րդ գումարման ԱԺ նիստը քվորումի բացակայության պատճառով կրկին տեղի չունեցավ։ 131 պատգամավորից ներկա էր 12 պատգամավոր` ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը, Վահրամ Մկրտչյանը, Խոսրով Հարությունյանը, Հայկ Բաբուխանյանը, ԲՀԿ խմբակցությունից Տիգրան Ուրիխանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահագն Մախսուդյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, ինչպես նաեւ` ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Ռուբիկ Հակոբյանը։ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ իրականում սա 5-րդ գումարման ԱԺ վերջին նստաշրջանի վերջին նիստն էր. «Նիստ անցկացնելու համար քիչ ենք, սակայն լավ ֆուտբոլի թիմ կլինենք»: