Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՃՏՊ Ուշիի ոլորաններում. կա 1 զոհ

Հասարակություն
7004cc36d9e15d15477a03b7a7ff3297

 

Մայիսի 2-ին, ժամը 14.23-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-ՈՒշի հատվածի 8-րդ կմ-ին «Volvo» մակնիշի 142 LS 61 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ՝ 1966 թ. ծնված Ս. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել 3 էլ.սյան, այնուհետև վնասելով «Տիգոր» հարսանյաց սրահի պատը՝ կողաշրջվել. վարորդը մահացել է: Փրկարարները վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային: