Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երևան Սիթին, փաստորեն, օրենքից դուրս»

Հասարակություն
unnamed-file

Սա Մալաթիայի Բաբաջանյան 48 հասցեում գտնվող «Երևան Սիթի» խանութի դիմացի տարածքն է, որտեղ նախկին սեփականատիրոջ` տիկին Սոֆյայի քրտնաջան ջանքերով հրաշալի կանաչ խնամված պուրակ էր: Արդեն երկու շաբաթ է, որ ահազանգում եմ տնօրենին կանաչ տարածքն ամբողջությամբ վերականգնելու համար, նաև ասել եմ, որ նման դեպքերում ավագանու որոշմամբ` կտուգանվեք: Տուգանելու առաջարկով դիմել եմ նաև Մալաթիա վարչական շրջանի կոմունալի պետին, սակայն ոչ մի փոփոխություն։ Ոչինչ չի ազդում այս խանութը օգտագործողի վրա, որովհետև վրան «Երևան Սիթի» է գրվա՞ծ։   Մալաթիա վարչական շրջանի ղեկավար պարոն Ալեքսանյան, ես՝ նաև որպես այդ թաղամասի բնակիչ, պահանջում եմ ամբողջությամբ վերականգնել վերոնշյալ կանաչ տարածքը։ Անահիտ Բախշյան «Բարև Երևան» « Երևան Սիթին, փաստորեն  օրենքից դուրս»  խմբակցության անդամ