Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաճառողը պահանջում է գլխատել ադրբեջանական խնձոր բերողին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
manager

Հայաստանյան շուկայում ադրբեջանական խնձորի հայտնվելը քաղաքացիներին առավել զգոն է դարձրել։ Մթերք գնելիս նրանք սովորականից շատ են այն զննում։ «Ես ձգտում եմ Հայաստանի խնձոր առնել, որովհետև մերը համով է, պարարտանյութը քիչ է։ Ոչ Ռուսաստանինն եմ սիրում. այնտեղինը դեղի համ է գալիս, ոչ պարսկականը, ադրբեջանականն՝ առավել ևս»,- ասում է քաղաքացիներից մեկը։  «Մեր միրգը մեր գյուղացիները բերում են մեզ ծախում են, պարզ չի՞, որ ավելի անվտանգ կլինի, քան թե դրսից ինչ-որ նյութերով մշակված բերում են»։ Մեկ այլ քաղաքացի ձեռքն ադրբեջանական մթերքը չի վերցնի անգամ այն պարագայում, եթե դա տրվի անվճար։ Գնումներից առաջ  երկար է մտածում, բայց մթերքների ծագման վայրը հաճախ հնարավոր չէ տարբերակել. «Ինչի՞ հիմա վրա ես ստուգեմ, որ իմանամ՝ էդ ադրբեջանականն ա, թե ռուսականն ա, թե մեր տեղականն ա»։ Գյուղմթերքի վաճառքով զբաղվողներին քաղաքացիների զգուշավորությունը միանգամայն հասկանալի է։ Հանրապետության փողոցում գյուղմթերք վաճառող այս քաղաքացին բացառում է իր մոտ օտարերկրյա մթերքի հայտնվելը։ Ինքը առավելի քան ուշադիր է։  «Ես ճանաչում եմ խնձորները, հետո ես տիրոջից եմ վերցնում խնձորը։ Լրիվ աշխատում եմ տեղական, չի լինում, չեմ բերում։ Մեր տեղականը, եթե կա, էլ ինչի համար պիտի դրսի  թուրքական պամիդորը բերես, է հա թուրք ա, շատ հնարավոր է ամեն ինչ էլ անի»։ Մեկ այլ խանութի մենեջերը այս հարցում առավել քան վճռական է տրամադրված։ «Էս խանութը ես եմ կանտրալիվատ անում, որ ոչ մի թուրքական բան չմտնի։ Մեր հայրենականը լինի վստահ կլինենք, որ չեն թույնավորվի ժողովուրդը»,- ասում է Գևորգ Ավագյանը։ Խանութում ցուցադրված խնձորի այս տեսակը բավականին նման է Ադրբեջանից ներմուծվածին։ Մենեջերը պնդում է՝ մթերքը Արարատի մարզի Հովտաշեն գյուղից են բերում, բայց դա էլ երաշխիք չէ։ Գնելիս հնարավոր չէ պարզել ապրանքի ծագման վայրը. «Էդ շատ հնարավոր ա, իրենք չեն գրում ադրբեջանականա, թե չէ, գրում են հոլանդական, ֆրանսիական խնձոր, բայց թե որտեղից է, չեն ասում։ Բայց եթե դեմն առած լինեին, ասեին՝ սա թուրքական ա, ոչ մեկ չէր առնի»։ Քաղաքացին  հայկական շուկայում ադրբեջանական խնձորի հայտնվելը զայրույթով է ընդունում։ Մեղադրում է պետական մարմիններին՝ անգործության մեջ. «Դեմներն առնեն տեսնեն ով ա էդ սրիկան, ոնց են իրանցիները ձեռքը կտրում, այ տենց մերոնք էլ տենց անողի վիզը պիտի կտրեն։ Չեն մտածում՝ կարող ա նենց թույն են ներարկում, որ ասենք ամիսներ հետո է ազդում, դրա համար մեր ժողովրդի 90%-ն էսօր հիվանդ ա՝ ճնշումով, շաքարով»։ Պետական մարմիններն ուսումնասիրություններ են սկսել Երևանի և մարզերի շուկաներում՝ ադրբեջանական խնձորներ հայտնաբերելու համար։ Գյուղնախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այսօր խոստացել է՝ առաջիկայում տեղեկացնել՝ ով է ներկրողը և ինչ պատժամիջոցի կարժանանա։ Ավելին՝ տեսանյութով