Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեզ աշխարհը պետք է ճանաչի՝ որպես հաջողակ երկիր. Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
ruben

«Մեկ օրվա հարց չէ զոհի կարգավիճակից դուրս գալը, ու մենք գնում ենք այդ ուղղությամբ, ուղղակի այդ քայլերը տարիներ են տեւելու»,- այսօր Ծիծեռնկաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանը. «Վստահ եմ, որ նոր սերունդը արդեն տեսնում է նոր Հայաստանը, նոր զարգացումը, տեսնում է այն ուժը, որ մենք ունենք ու տալիս ենք այլ ազգերին՝ որպես օգնություն: Դա մեզ տալիս է այն զգացմունքը, որ իրենք ոչ միայն պետք է հիշեն ու չմոռանան այն, ինչ եղել է հարյուր երկու տարի առաջ, այլ նախեւառաջ հպարտ լինեն, որ իրենք հայ են»: Ըստ նրա՝ մեզ աշխարհը արդեն պետք է ճանաչի՝ որպես հաջողակ երկիր ու գան այստեղ ապրելու. «Դա էլիտայի ու ժողովրդի պարտականությունն է, որ մենք պետք է լավ աշխատենք, փորձենք ամեն ինչ անել, որ դա այդպես դառնա, դա շատ բան է պահանջում մեզնից: Մեր միակ ճանապարհն է ուժեղ ու հզոր դառնալը, վստահ լինենք, որ դա կարող ենք անել ու գնանք առաջ՝ առանց վախենալու»: