Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առարկություն՝ Տեղեկատվության ազատության խորհրդի վերաբերյալ

Հասարակություն
med-1

«Դիտարկումներ և գնահատականներ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին» թեմայով քննարկմանը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Լիանա Դոյդոյանը նշեց, որ կարեւոր է պատասխանատվության մեխանիզմների ուժեղացումը։ Այդ նպատակով պետք է անկախ մարմին ստեղծել, որը կկարողանա որոշումներ կայացնել. «Այ, սա է բացակայում օրենքում»: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն իր հերթին ավելացրեց, որ մոդեռնիզացման կարիք ուներ օրենքը, սակայն լուրջ առարկություն ունեն Տեղեկատվության ազատության խորհրդի վերաբերյալ. «Դա անհրաժեշտության դեպքում կարող էր անել ՄԻՊ գրասենյակը»: ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց, իրենց համար ինքնանպատակ չէ որեւէ մարմին ստեղծելը, եւ այդ նոր մարմինը պետական լրացուցիչ միջոցներ չի ծախսում, այլ կփորձի հարցերը լուծել արտադատական կարգով։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Լուսինե Սարգսյանը նշեց, որ 2015թ. ստացել են 51, իսկ 2016թ.՝ 48 դիմում-բողոք տեղեկատվության ազատության վերաբերյալ։