Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դուք Գագիկ Սուրենյանի համարը չունե՞ք» (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol

Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ քաղաքապետարանն այս գիշերը Մաշտոցի պողոտայում գործ է արել՝ ավարտելով ասֆալտապատման աշխատանքներն ու վերականգնելով երթևեկությունը, որ կաթվածահար էր 5-6 օր։ Այս իրադարձությունը Նիկոլ Փաշինյանը դարակազմիկ է համարում՝ միևնույն ժամանակ զարմանալով, թե ինչու է քաղաքապետարանն այս աշխատանքները ձգձգում՝ եղանակի պատճառով։ Չէ որ 21-րդ դարում ճշգրտությամբ կարելի է իմանալ, թե երբ ինչ եղանակ է լինելու։ Եվ վերջապես. «Դուք Գագիկ Սուրենյանի համարը չունե՞ք»՝ պատասխանատուներին է դիմում Ն. Փաշինյանը։ Նա պատասխանել է նաև քաղաքապետարանից իրեն հղված ուղեցույցին։