«Ավագանին գործելու է հրահանգներով» (տեսանյութ)
Արվեստագետները առանձնապես ոգևորված չեն կայանալիք Երանի ավագանու ընտրություններով: Նրանք կարծում են, որ Երևանի խնդիրները միևնույն է՝ չեն լուծվի, քանի որ ընտրվող մարդիկ առաջնահերթ մտածում են անձնական շահերի մասին: «Ավագանու գաղափարը ինքնին ալտերնատիվ կառավարման լավ գաղափար է, բայց ցավոք, նրա դերակատարումը Երևանում ակտիվ չի եղել»,- այսօրվա ասուլիսին ասաց նկարիչ Հաղթանակ Շահումյանը: Նրա համար մտահոգիչ է նաև, որ առաջադրվում են կուսակցական թեկնածուներ, հետևաբար որոշումները կկրեն կուսակցական ազդեցություն, մինչդեռ համաձայն ավագանու կանոնադրության, ավագանիները պետք է գործեն բացառապես ի շահ Երևանի. սա հակասություն է ստեղծում: Երգիչ- երգահան Արտավազդ Բայաթյանը իր հերթին նշեց, որ նոր ավագանին գործելու է հրահանգներով, և անձնական կամ խմբավորումների շահերի խնդիր է լուծելու, ինչը ոչինչ էլ չի փոխի. «Մարդիկ իրենց նեղ կուսակցական գաղափարները ավելի են գերադասում և վերջիվերջո, երբ գալիս են իշխանության, իշխանության մնալու դարդն են հոգում, այլ ոչ թե ինչ-որ բան լուծելու»։