Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավազակային հարձակում Երևանի գրավատներից մեկում. կասկածյալներից մեկը հայտնաբերվել է

Կարևոր լուրեր Պաշտոնական
gravatun

Ապրիլի 9-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանի Կիևյան փողոցում գործող գրավատներից մեկում: Անհայտ անձինք հափշտակել էին գումար և ոսկյա զարդ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ապրիլի 13-ին հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի բնակիչ 22-ամյա Հակոբ Գ.-ին: Նախնական տվյալներով՝ ավազակային հարձակումը կատարել են Հակոբ Գ.-ն և 19-ամյա Արմեն Ն.-ն: Վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում: gravatun2 gravatun1