A
A
Պուտինն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ընդունել է Միացյալ նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Այս մասին հաղորդել է Կրեմլի խոսնակը: Հանդիպումը շարունակվում է փակ դռների ետևում, և բանակցություններից մանրամասներ չեն հաղորդվում: Նախքան Պուտինի հետ հանդիպումը Թիլերսոնը շուրջ չորս ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: