Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԵԴ-ը Անդրիաս Ղուկասյանի բողոքը կքննի առաջնահերթության կարգով

Քաղաքականություն
andrias-ghukasyan

Վճռաբեկ դատարանն այսօր մերժել է Վերաքննիչ դատարանի կողմից Անդրիաս Ղուկասյանի  կալանքի կիրառման և գրավի միջնորդության վերաբերյալ մերժման բողոքը: «Հուսով էինք, որ նորմալ որոշում կկայացնեին:  Արեցին, այն, ինչ  արեցին: Պետք է  սխալը շտկեին եւ ասեին, որ ուրիշ պատճառաբանությամբ են կալանքի տակ թողնում»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը: Սարի թաղի դեպքերից հետո  դատարանը Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ կալանավորման որոշում կայացնելիս հիմնավորման մեջ նշել էր, թե կշարունակի իր ընդդիմադիր գործունեությունը: Սարի թաղի դեպքերից հետո 8 անձ  կալանավորվել է: Նրանցից  6-ն  ազատ են արձակվել գրավով կամ ստորագրությամբ: Արդեն 8 ամիս է  կալանքի տակ են միայն   «Ոտքի Հայաստան» շարժման անդամներ Անդրիաս Ղուկասյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը: Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի պաշտպանը դիմել է նաեւ ՄԻԵԴ: Բողոքն  ընդունվել է վարույթ եւ կքննվի առաջնահերթության կարգով՝ 2-3 ամսվա մեջ: