Փոստանջյանը մտավ ԿԸՀ ու բացականչեց. «Երկիր ծիրանին» ողջունում է բոլորիդ». Առավոտ
Ապրիլի 9-ին Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների` հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն էր: Առաջինը առանց կողմնակի հայացքների առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) էր եկել ՀՀԿ-ն: Օրվա վերջում եկան նաեւ «Երկիր ծիրանի» կուսակցության եւ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները: «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողով էին եկել ծիրանագույն հագուստներով, Ծաղկազարդի խորհրդանիշներով: Ներս մտավ Զարուհի Փոստանջյանը երկու ներկայացուցչի հետ: Նա նույնպես ծիրանագույն պիջակ էր հագել: Մինչ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի աշխատասենյակ մտնելը, Զարուհի Փոստանջյանը ներս մտավ ԿԸՀ դահլիճ, որտեղ նիստ էր ընթանում եւ բացականչեց. «Երկիր ծիրանին» ողջունում է բոլորիդ»: Մանրամասներն՝ այստեղ