Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զգուշացում զբոսաշրջիկներին՝ չայցելել Վայոց ձորի մարզի քարանձավներ

Հասարակություն
unnamed4-2

«ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ը  ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է   ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ ՉԱՅՑԵԼԵԼ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ  ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐ Պատմամշակութային հուշարձանների տարածքներ  զբոսաշրջիկների հոսքն առավել ակտիվանում է գարնան գալուն պես: Չնայած պատկան կառույցների զգուշացումներին ու հորդորներին` մեր հայրենակիցներից  շատերն այցելում են զբոսաշրջության տեսանկյունից  ոչ  անվտանգ վայրեր:  Հնարավոր  դժբախտ պատահարներից  խուսափելու  նկատառումով մեկ անգամ ևս զգուշացնում ենք, զբոսաշրջության նպատակով չայցելել Վայոց ձորի մարզի «Արփի բնապատմական» արգելոցի տարածքում  ներառված  «Արջերի»  քարանձավ /պետ ցուցիչ` 9.12.4/:   ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի տնօրենությունը  բազմիցս  հայտարարել է, որ քարանձավ տանող ճանապարհը դժվարամատչելի է: Ինչպես նաև այցելուները կարող են անզգուշության արդյունքում վնասել քարանձավի ներսում առկա երկրաբանական և հնագիտական գոյացությունները, վտանգել քարանձավներում բնակվող չղջիկների կենսապայմանները:   Ի դեպ` գարնան ձնհալից հետո  հուշարձանի տարածքում  նաև քարաթափումներ են լինում, ինչը ևս վտանգավոր կարող է լինել  զբոսաշրջիկների համար:       Հորդորում ու կոչ ենք անում մեր հայրենակիցներին  չտրվել սուր զգացողություններին, առաջնորդվել   բանականությամբ: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նպատակահարմար չի գտնում նաև  զբոսաշրջիկների այցելությունները մարզի մյուս` «Մոզրովի» և «Մագելանի» քարանձավներ:  unnamed2 unnamed3 unnamed4       «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ