Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆիլարմոնիկի ապրիլ ամսվա ծրագիրը

unnamed-3

Հարգելի բարեկամներ, Ուրախ ենք ներկայացնելու ապրիլ ամսվա ծրագիրը. ամիս, որը կարևոր ու հատուկ է հայերիս համար, քանի որ սպասվում են մի շարք իրադարձային խորհրդանշական միջոցառումներ: Ապրիլի 10-ին Ֆիլհարմոնիկի նվագակցությամբ կկատարվեն Ռոբերտ Ամիրխանյանի հայրենասիրական երգերը: «Երդվում եմ քեզ, իմ երկիր» խորագրով բարեգործական համերգը կնվիրվի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին: Համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը: Ապրիլի 11-ին Ֆիլհարմոնիկը մեկնում է Գյումրի ՀՀ Մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում: Կհնչեն Վերդիի, Հարությունյանի, Մոցարտի, Վեբերի, Միրզոյանի և Խաչատրյանի հայտնի ստեղծագործություներից: Մենակատարներն էլ հայ երիտասարդ տաղանդներն են՝ շեփորահար Դանիել Մելքոնյանը, ջութակահարուհի Դիանա Ադամյանը և կլարնետահար Էդուարդ Խորոզյանը: Ապրիլի 15-ին շատ ճանաչված դիրիժոր ու դաշնակահար Յուստուս Ֆրանցը նվագախմբի հետ կներկայացնի Սեն-Սանսի՝ Թավջութակի և նվագախմբի համար գրված թիվ 1 կոնցերտը և Ֆորեի՝ թավջութակի և նվագախմբի համար էլեգիան՝ ռումինացի հայտնի թավջութակահար Անդրեյ Իոնիցայի կատարմամբ: Համերգը նվիրվում է Մստիսլավ Ռոստրոպովիչի 90-ամյակին: Ապրիլի 17-ին Երևանի պետական կամերային երգչախումբը և Ռուսաստանի 3 երգչախմբեր (Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի ակադեմիական մեծ երգչախումբ, Մոսկվայի «Կանտիլենա» ակադեմիական կամերային երգչախումբ, «Ալ առագաստներ» մանկական երգչախմբային դպրոցի երգչախումբ) հանդես կգան Ֆիլհարմոնիկի նվագակցությամբ և Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ կատարելով Կոմիտասի ստեղծագործություններից և Կարլ Ջենկինսի «Խաղաղության պատարագ»-ը («Զինված մարդը»): Ապրիլի 28-ի համերգը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում է: Դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան: Հետադարձ հայացք գցենք նաև դեպի բազմաբովանդակ մարտ ամիս՝ նշելով մարտի 10-ի՝ իսպանական երաժշտության երեկոն, մարտի 17-ի՝ Ռիխարդ Շտրաուսի երաժշտության երեկոն՝ Դմիտրի Յուրովսկու գլխավորությամբ, մարտի 26-ի՝ լեգենդար ջութակահար Պինկաս Ցուկերմանի և թավջութակահարուհի Ամանդա Ֆորսայթի մասնակցությամբ երեկոն: Վերջինս Բրամսի սիմֆոնիկ շարքի 3-րդ համերգն էր, որի ընթացքում կատարվեց հեղինակի՝ Ջութակի և թավջութակի կրկնակի կոնցերտը և թիվ 4 սիմֆոնիան, իսկ ահա բրամսյան 4-րդ համերգը մարտի 31-ին էր, երբ շատ հայտնի դաշնակահար Վահագն Պապյանը կատարեց կոմպոզիտորի թիվ 2 կոնցերտը, և երկրորդ բաժնում հնչեց թիվ 3 սիմֆոնիան (չէր կատարվել երկար տարիներ): Երկու համերգներն էլ ղեկավարեց Էդուարդ Թոփչյանը: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Հանրապետության նախագահին և նրա տիկնոջը` Ռիտա Սարգսյանին, ՎիվաՍելլ-ՄՏՍ-ին, ՀՀ Մշակույթի նախարարությանը, Լույս հիմնադրամին, Երևանի քաղաքապետարանին, Օպերա Սյութ հյուրանոցին, Կոնվերս բանկին, Երևանի Մետրոպոլիտենին և բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեր գաղափարներին և հավատում Հայաստանի երիտասարդ սերնդին զարգացնելու, ինչպես նաև մեր քաղաքացիների և հյուրերի ժամանցին առավել երաժշտական ու դասական ուղղվածություն հաղորդելու մեր ձգտումներին: Շնորհիվ մեր ինֆորմացիոն գործընկերների` արվեստի նկատմամբ ունեցած հետաքրքրության և հետևողական աշխատանքի (Հ1, Պանարմենիան Մեդիա, Շողակաթ, Ար հեռուստաընկերությունները, Լրատվական և Վէմ ռադիոկայանները, ՏուրԻնֆո ամսագիրը, Ճամփորդ շաբաթաթերթը և այլն)՝ ՀԱՖՆ-ի մասին տեղեկատվությունը կշարունակի հասու լինել հասարակության լայն շրջանակներին: Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր մյուս բոլոր գործընկերներին, ովքեր գաղափարակից են մեզ՝ մասնավորապես The Club, Bellavista Italia, Art-Bridge, Enoteca,  Cafe Vergnano և La Boheme սրճարանների տնօրինություններին: Այս հարաբերություններն մեծ արժեք ունեն մեր կատարած աշխատանքում: