A
A
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է վերանորոգված արտահիվանդանոցային բաժանմունքը
Աջակցիր «Ա1+»-ին«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվեց վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմուքը:
Այն կսպասարկի հիմնականում Երևանի բնակչությանը` տրամադրելով մասնագիտացված բուժօգնություն:
Բաժանմունքում արտահիվանդանոցային պայմաններում այցելուները կանցնեն անհրաժեշտ հետազոտությունները, կստանան խորհրդատվություն և բուժում:
Առողջապահահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է բացման արարողությանը.
Անահիտ Ավանեսյանը, տնօրեն Արա Երեմյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել կենտրոնում. նրան ներկայացվել են ծառայություններն ու բուժանձնակազմի գործունեությունն առավել արդյունավետ կամզակերպելու նպատակով կատարվող փոփոխությունները:
Տարեսկզբից գործում է նաև «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի» նևրոտիկ բնույթի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման համար նախատեսված վերանորոգված բաժանմունքը: