Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախցի Պլը Պուղին և գյումրեցի Պոլոզ Մուկուչը կվերակենդանանան

Հասարակություն
2-4

ՓիԱր-ի Զարգացման Հայկական կենտրոնը հանդես է գալիս նորնախագծով, որի շրջանակներում նախատեսվում է պատրաստել կարճամետրաժ անիմացիոն ֆիլմաշար նշանավոր հայ զվարճախոս-կատակաբաններ Պըլը Պուղուև Պոլոզ Մուկուչի մասին: Նրանք եղել են իրենց ժամանակի ամենավառանհատականություններից, ովքեր համարձակվել են ճշմարտությունը երբեմնկատակի, երբեմն էլ սուր խոսքի միջոցով հասցնել ամենատարբեր մեծամեծերին:Արևելքում այս կերպարներին համարժեք է նշանավոր Խոջա Նասրեդինը, ումմասին արդեն նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր և մուլտֆիլմեր:             Այսօր՝ և մշակութային, և կրթական իմաստով չափազանց մեծ է մեր սրամիտ առակախոսներին լավագույնս հանրությանը ներկայացնելու կարևորությունը: ՓիԱր-ի Զարգացման Հայկական կենտրոնի կողմից արդեն մշակվել է այս կերպարներից մեր օրեր հասած անգին ժառանգությունը, պատրաստ են սյուժեները և ֆիլմաշարի ողջ կոնցեպտը: Նախագիծը հավանության է արժանացել մի շարք կազմակերպությունների կողմից, արդեն կա որոշակի աջակցություն սփյուռքից: Ֆիմաշարը բացի հայերեն տարբերակից ունենալու էնաև անգլերեն, ռուսերեն և արաբերեն թարգմանություններ: Շուտով համապատասխան առաջարկը կներակայացվի նաև մշակույթի նախարարությանը և այլ շահագրգիռ կառույցների: ՓիԱր-ի Զարգացման Հայկական կենտրոնը պատրաստ է համագործակցել նախագծի կյանքի կոչմամբ հետաքրքրված անձանց և կազմակերպությունների հետ:    1 ՓիԱր-ի Զարգացման Հայկական կենտրոն Հանրային կապերի բաժին