A
A
Գլենդելի ընտրություններում հաղթել են հայազգի թեկնածուները. panarm.info
Ապրիլի 4-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդելի քաղաքային խորհրդի անդամների 3 թափուր տեղերի ընտրություններ էին: Հայաշատ քաղաքում այդ պաշտոնները ստանձնելու համար պայքարող 10 թեկնածուներից 3-ը հայեր էին՝ Արա Նաջարյանը, Վրեժ Աղաջանյանը և Զարեհ Սինանյանը: Այս մասին հայտնում է Համահայկական տեղեկատվական գործակալությունը։ Հայազգի երեք քաղաքական գործիչները ստացել են ընտրողների ձայների մեծամասնությունը, համապատասխանաբար՝
- Արա Նաջարյան – 8305 քվե
- Զարեհ Սինանյան – 7892 քվե
- Վրեժ Աղաջանյան – 7885 քվե: