Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչատրյանի միջազգային մրցույթն այս տարի կբացահայտի լավագույն ձայներին

Հասարակություն
aram-kh

Մինչև ապրիլի 25-ը շարունակվում է Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը։ Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի առաջին անգամ անցկացվելու է «վոկալ» մասնագիտությամբ։ Նախընտրական լսումների փուլում մասնակիցների ելույթները կդատեն Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրենի պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանը, դաշնակահար, մանկավարժ, Մետրոպոլիտեն օպերայի դիրիժորի օգնական, մրցույթի այս տարվա հատուկ հյուր Հովարդ Ուոթքինսը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Սուսաննա Մարտիրոսյանը: Նախընտրական լսումներից հետո մրցույթի փուլերին մասնակցելու իրավունք կստանա առավելագույնը 40 մասնակից: Տեղեկացնենք, որ խաչատրյանական մրցույթը բաղկացած է նախընտրական լսումների փուլից և 3 հիմնական փուլերից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (կիսաեզրափակիչ), 3-րդ փուլ (եզրափակիչ): Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ամեն տարի մեկնարկում է հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Մրցույթը կայանում է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ», «դիրիժորություն» անվանակարգերում։ Խաչատրյանական մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է։   «Արամ  Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ