Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խանդոյանի գործով դատական նիստը որոշվել է անցկացնել դռնփակ

Քաղաքականություն
xandoyan-2

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի` Միայնակ Գայլի գործով դատական նիստը վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը որոշել է անցկացնել դռնփակ։ Արայիկ Խանդոյանի հարազատներին, ծանոթներին դատական կարգադրիչները թույլ չտվեցին նույնիսկ շենքից ներս մտնել՝ նշելով, որ դա դատարանի որոշումն է։ Պաշտպան Արա Ղարագյոզյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նման կարգ գոյություն չունի, երբ նմանատիպ գործերով դատական նիստերն անցկացվեն դռնփակ։  Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը բողոքարկում է տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա դրված արգելանքը վերացնելու որոշումը։  Պաշտպան Արա Ղարագյոզյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին, և այս պահին դատարանը գտնվում է  խորհրդակցական սենյակում։ Որոշումը հրապարակելուց հետո պաշտպանական կողմը պատրաստվում է լքել նիստերի դահլիճը։