Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթող է ճանաչվել 31 դիմորդ

Պաշտոնական
4c20928d261f6fb34bd571730efa2ccf

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարում Լեհաստանի,  Ռումինիայի¸ Բուլղարիայի¸ Վրաստանի¸ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար միջպետական համաձայնագրի շրջանակում հայտարարված մրցույթների արդյունքները: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարված մրցույթներին մասնակցելու հայտ է ներկայացրել 52 դիմորդ, այդ թվում բակալավրի կրթական ծրագրով 15, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 33 և  ասպիրանտուրայի կրթական ծրագրով՝ 4 դիմորդ: Բակալավրի կրթական ծրագրով հաղթող է ճանաչվել 5,  մագիստրոսի կրթական ծրագրով՝ 22 և ասպիրանտուրայի կրթական ծրագրով՝ 4 դիմորդ: Հայատարարված մրցույթին ներկայացված դիմումները և արդյունքներն ըստ երկրների բաշխվել են հետևյալ կերպ.  բակալավրի կրթական ծրագրով. Լեհաստանի Հանրապետություն – 7 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը), Բուլղարիայի Հանրապետություն – 4 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը), Ռումինիա – 4 դիմորդ (հաղթող է ճանաչվել մեկը), մագիստրոսի կրթական ծրագրով. Լեհաստանի Հանրապետություն - 11 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը), Բուլղարիայի Հանրապետություն - 2 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը), Ռումինիա - 4 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը), Վրաստան – 9 դիմորդ (հաղթող են ճանաչվել բոլորը),  Հորդանանի Հաշիմյան Թագավորություն – 7 դիմորդ (հաղթող են ճանաչվել բոլորը), ասպիրանտուրայի կրթական ծրագրով. Լեհաստանի Հանրապետություն - 2 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը)¸ Ռումինիա - 1 դիմորդ (ճանաչվել է հաղթող), Հորդանանի Հաշիմյան Թագավորություն - 1 դիմորդ (ճանաչվել է հաղթող):