Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իզաբելա Յայլյանը զրո է ստացել պոկում վարժությունից

Սպորտ
a1shtanga

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում մեկնարկել է ծանրամարտի 2017թ Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որի մասնակից երկրների թվում է նաեւ Հայաստանը: Աշխարհամասի 42 երկրի 275 մարզիկ-մարզուհիներ մեդալների համար պայքար կմղեն 8-ական քաշային կարգերում: Հայաստանն մրցաշարին ներկայացել է 9 հոգով: Տղամարդկանց առաջնությունում հանդես կգան Անդրանիկ Կարապետյանը (85 կգ քաշային կարգ), Կարուշ Ղուկասյանը (94 կգ), Սիմոն Մարտիրոսյանը, Սամվել Գասպարյանը (երկուսն էլ 105 կգ), Գոռ Մինասյանը,Ռուբեն Ալեքսանյանը՝(+105 կգ): Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները երեքն են՝ Իզաբելա Յայլյան (58 կգ), Սոնա Պողոսյան (75 կգ) եւ Տաթեւ Հակոբյան (90 կգ):   Նշենք, որ ընթացիկ առաջնությունում հավասար արդյունքի դեպքում նոր եղանակով են բաշխելու տեղերը: Նախկինում առավելությունը տրվում էր անձնական ավելի թեթեւ քաշ ունեցող ծանրորդին: Այսուհետ ավելի բարձր տեղ կզբաղեցնի այն ծանրորդը, որն առաջինը կարձանագրի լավագույն արդյունքը:   Այսօր Հայաստանի պատվիրակներից մրցասպարեզ մտավ միայն Իզաբելա Յայլյանը: Ավաղ, մեր մարզուհին պոկում վարժությունում ձախողեց բոլոր մոտեցումները եւ զրո ստացավ: Նա կարող է պայքարել միայն փոքր մեդալի համար: