Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Սերբիայի նորընտիր նախագահին

Պաշտոնական
72c499af01c89379b2c1a946ff9b7a1b

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Վուչիչին՝ Սերբիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հանրապետության Նախագահը Սերբիայի նորընտիր Նախագահ Վուչիչին մաղթել է հաջողություն և նորանոր ձեռքբերումներ այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում: Ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը խարսխված է պատմամշակութային ընդհանրությունների վրա, որոնք ամուր հենք են ծառայում միջպետական կապերի հետագա ընդլայնման համար, Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է Սերբիայի հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթություններում: