A
A
Պետերբուրգում տուժածների թվում հայերի առկայության մասին լուրերը չեն հաստատվում. ԱԳՆ
Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թվում հայերի լինելու մասին տեղեկությունները չեն հաստատվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխաբվոր հյուպատոսությունից հայտնում են, որ տվյալները տուժած հայերի մասին չեն հաստատվում։ Տվյալները դեռ վերջնական չեն», նշել է Բալայանը։ Ավելի վաղ հաղորդվել էր տուժածների թվում հայերի առկայության մասին: