Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  Անահիտ Բախշյան. «ՀՀԿ-ն ջանք, միջոց չխնայեց»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Anahit-Baxsjyan

Պատգամավորի թեկնածու Անահիտ Բաշխյանը կարծում է՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության քիչ տոկոս ձայներ հավաքելը կապված է նրա հետ, որ կուսակցության անունը այդքան էլ հայտնի չի եղել հասարակությանը:   Ըստ նախնական տվյալների՝ «Ազատ դեմոկրատներ»-ը ստացել է  0,94% ձայն:  Անահիտ Բախշյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր նաեւ թիվ 3-րդ ընտրատարածքում: Ըստ հարցումների՝  նա այդ ընտրատարածքում  51 % ճանաչվածություն է ունեցել:  «Յուրաքանչյուր մարդու մեջ ընտրելու մի մաղ է դրված, այդ մաղի անցքի տրամագիծը կախված է, նրա կրթությունից, իրավագիտակցությունից, դեպի  ապագան ուղղված հիմնավոր  քայլերի ընտրությունից: Հիմա ժողովուրդը ընտրեց ՀՀԿ-ին, որը ջանք, միջոց չխնայեց՝ վարչական, նյութական դիրքերը,  ամեն ինչ օգտագործեցին,  ներդրեցին այս անհավասար ընտրական պայքարում, չափազանց անհավասար»,- «Ա1+»-ին ասաց Անահիտ Բախշյանը: Բացի «Ազատ դեմոկրատներ»-ից,  անցողիկ շեմը չեն հաղթահարել նաեւ «ՕՐՕ», «ՀԱԿ-ՀԺԿ»  դաշինքները, «Հայկական վերածնունդ» եւ Հայաստանի կոմունիստական կուսակցությունները:  «Կարելի է չմեկնաբանել,  խնդրում եմ, հետո»,- «Ա1+»-ին ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:    Ըստ նախնական տվյալների՝ ՀՀԿ-ն ստացել է 49,21%, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը 27,33, Ելքը՝ 7,75, ՀՅԴ-ն 6,59 % քվե: