Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոսե Բալասանյանը 2-րդն է Եվրոպայի գավաթի խաղարկությունում

Սպորտ
sport

Հայաստանի ձյուդոյիստները հաջող հանդես եկան Խորվաթիայում կայացած Եվրոպայի գավաթի խաղարկությունում: Տղամարդկանց մրցումներում Ֆերդինանդ Կարապետյանը 73կգ քաշային կարգում արժանացավ բրոնզե մեդալի՝ 3-րդ տեղի համար մենամարտում հաղթելով հոլանդացի Քենեթ Հենեվելդին: Կիսաեզրափակիչ նա զիջել էր ապագա գավաթակիր, ֆրանսիացի Բենջամին Մակուսին: Իսկ ահա 60կգ քաշային Գոռ Մկրտչյանը 1-ին գոտեմարտում պարտվեց եւ դուրս մնաց պայքարից: Կանանց մրցաշարում մեր 52կգ քաշային մարզուհի Սոսե Բալասանյանը երեք հաղթանակ տարավ մեկնարկում եւ մտավ եզրափակիչ: Այստեղ նա մրցեց իտալուհի Ջուլիա Պերուչիի հետ եւ պարտվեց միավորներով: Սոսե Բալասանյանը պարգեւատրվեց արծաթե մեդալով: Նշենք, որ մեր ձյուդոյիստներն այժմ նախապատրաստվում են Եվրոպայի 2017թ առաջնությանը, որը տեղի կունենա ապրիլի 20-23-ը, Վարշավայում: