Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարզաբանում «Յուքոմ»-ից.տեսանկարահանման խնդիրների համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում

Հասարակություն
bJQFVmKzvn43c2y7TtEOgM8zHZ

Պարզաբանում «Յուքոմից». ընտրատեղամասերում ընկերության ցանցն աշխատում է անխափան, տեսանկարահանման խնդիրների համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում Մամուլում տեղ գտած ԱԺ ընտրությունների տեսանկարահանման հետ կապված մի շարք հրապարակումներին ի պատասխան «Յուքոմ» ընկերությունը պարզաբանում է և հիշեցնում։ Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին առցանց հետևելու գործընթացը կազմակերպելու նպատակով վերջին մեկ ամսվա ընթացքում կապի տեխնոլոգիայի նորագույն միջոցներն օգտագործելով ընկերությունն իրականացրել է կապի ապահովման հսկայածավալ աշխատանքներ, ինչի արդյունքում ցանցն անխափան կերպով աշխատում է, ու ներկա պահին «Յուքոմի» 250 աշխատակիցներ ուշիուշով հետևում են կապի սահուն տրամադրման ընթացքին և ամեն վայրկյան պատրաստ են արագ արձագանքելու կապի տրամադրման հետ կապված ցանկացած խնդրի։ Ավելին՝ վաղ առավոտից ԿԸՀ առանց որևէ խնդրի դիտում է առցանց հեռարձակումը։ Եվս մեկ անգամ ընգծենք, որ տեսախցիկների քանակի, տեղադրման, գործարկման, դրանց հետևելու կայքի աշխատանքի, տեղամասերի հասցեների ընտրության հետ կապված, ինչպես և այլ տեխնիկական հարցերը դուրս են «Յուքոմ» ընկերության գործառույթներից և ենթակա են պարզաբանման միայն «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» լիազոր ներկայացուցիչների կողմից:   Հարգանքով՝ Դիանա Մնացականյան PR և հաղորդակցության ծրագրերի ղեկավար