A
A
Սարքը մոտ 7 րոպե չէր ճանաչում Սերժ Սարգսյանի մատնահետքը (տեսանյութ)
Սերժ Սարգսյանի մատնահետքը հնարավոր է վնասված էր։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց 9/18 ընտրական տեղամասի էլեկտրոնային սարքի պատասխանատուն։ Մոտ 7 րոպե տևեց Սարգսյանի մատնահետքի ճանաչման գործընթացը, որից հետո Սարգսյանը պատասխանեց այն հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀԿ-ի շանսերը. «Հիմա շանսերը գնահատելու ժամանակը չէ»,-ասաց նա, հավելելով. «քվեարկելիս մտածել է, որ խաղաղությունից թանկ բան չկա։ Էսօր քվեներ ստանալու ժամանակն է»,-թեման փակեց նա։