Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂ խնդրի համաձայնեցման շուրջ մնացել են ամենաբարդ հարցերը. Լավրով

Քաղաքականություն
lavrov

«Ղարաբաղյան հակամարտության թեման շատ նուրբ հարց է, և բանակցությունների մանրամասները գաղտնի բնույթ են կրում: Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ խնդրի շուրջ շատ ասպեկտներ արդեն համաձայնեցվել են: Մնացել է մի քանի հարց: Բայց դրանք ամենաբարդն են»,- ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա նաև նշել է, որ վերջնական համաձայնություն ձեռք բերել դեռ չի հաջողվում, սակայն աշխատանքները շարունակվում են: «Մենք անտարբեր չենք, թե ինչ է տեղի ունենում մեր հարևան տարածաշրջանում։ Մենք շահագրգռված ենք, որ այնտեղ վերականգնվի խաղաղությունը, բացվեն սահմանները, վերադառնան փախստականները, վերականգնվեն առևտրատնտեսական կապերը: Հենց այդ պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մեր անվերապահ արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում է»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում