A
A
Արցախում ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհուրդ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 31-ին ստորագրել է հրամանագիր սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպման մասին։ Համաձայն հրամանագրի՝ ստեղծվել է Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհուրդ¸ հաստատվել են խորհրդի անհատական կազմը¸ գործունեության կարգը¸ Արցախի Սահմանադրությամբ անվանականորեն սահմանված եւ ընդունման կամ փոփոխման ենթակա օրենքների ցանկը։ Համակարգման խորհրդի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ