«Ընտրական նոր օրենսգրքում գրված է՝ հելեք իրար խփեք» (տեսանյութ)
ԱԺ նախընտրական քարոզարշավի բնույթն ու որակը թելադրում է Ընտրական նոր օրենսգիրքը։ Ծառուկյան դաշինքից Լյովա Խաչատրյանը հիշում է՝ նրա առաջարկած մի օրենսդրական նախագիծ մի քանի տարի առաջ այդպես էլ չմտավ ԱԺ մեծ օրակարգ: Այն պահանջում էր մանկավարժներին արգելել մասնակցել ընտրական գործընթացներին: Դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների վերջերս հրապարակված ձայնագրությունները եւս մեկ անգամ պատգամավորության թեկնածուին հիշեցրին այդ օրենքի կարեւորությունը. «Ուսուցիչները դարձել են ընտրակեղծարար հանցագործներ, անցած անգամ դատվեցին, հետ եկան, էլի մատաղ սերունդ են դաստիարակում, սա բարոյական անկման գագաթնա, իշխանությունների դեգրադացիայի գագաթնա: Այժմ նույն ջուրն ենք մտնում, իրանք ստիպում են հիմա, հետո հանձնաժողովի նախագահ են լինելու, կեղծելու են, որովհետեւ չկեղծող մանկավարժը չի կարող դպրոցի տնօրեն լինել, նրա կողքին պետք է գրել ամենալավ ընտրակեղծարար»: Պատգամավորության թեկնածուն դեմ է խտրականությանը, ասում է՝ իրենց սխալ են հասկացել, նա դեմ չէ, որ շաքարային դիաբետ ունեցող մարդիկ պաշտոն ունենան. «Դա նույն բան է , որ ասես գրիպով հիվանդները, եթե դավլենի ունես պիտի պաշտոն չունենաս, եթե երեսիդ գույնը մի փոքր փոխվումա, կամ աչքերդ կարմրումա պիտի չունենաս, ես ասել եմ, այն պաշտոնյանները էսօրվա, որ եղել են նախկին կաշառակեր, որոնք ամեն դռան զանգից վեր են թռել մտածելով , որ ընկել են հետեւներից ու շաքար են ստացել, դրանք իրավունք չունեն պաշտոն ունենալու, որովհետեւ եթե նրանք կաշառակեր են, նրանց դագաղն էլ չի ուղղի»: Մարդիկ սխալ են նաեւ մեկնաբանել Ծառուկյան դաշինիքի պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանի՝ Սյունիքում հնչեցրած խոսքերը, թե կկտրի մարզպետի ականջները: Ավելին՝ տեսանյութով