Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարիթաղցիները հացադուլի և նստացույցի են դիմում

Քաղաքականություն
sari-tax

Սարի թաղի դեպքերով կալանավորվածների հարազատները երկուշաբթի օրվանից պատրաստվում են նստացույց սկսել ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց:  Այս մասին «Ա1+»-ին հայտնեց դեպքերից հետո կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը: Նրա ամուսինը՝ Էդուարդ Զեյթունյանը,  երեկվանից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով վերանայել իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը:  Էդուարդ Զեյթունյանը եւ կալանավորված մյուս 9 սարիթաղցիները մեղադրվում են  իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր  բռնություն գործադրելու մեղադրանքով:   Նրանք հերթով պատրաստվում են անժամկետ  հացադուլ սկսել: Կալանավորվածների հարազատները մինչդեռ պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։ Գործը դատաքննության փուլում է: Այն քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:  Գործով տուժող է ճանաչվել 7 ոստիկան:  22 վկաներից 17-ը՝ ոստիկան են: Գործով դատական նիստը հետաձգվել է մինչեւ ապրիլի 13-ը: