Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդուարդ Շարմազանովը կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

Պաշտոնական
10232

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը, մարտի 25-27-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նիստին:

Այցի ընթացքում Էդուարդ Շարմազանովը հանդիպելու է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:  ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն