Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյան. «Երբեք ոչնչից մի ընկճվեք» (տեսանյութ)

Հասարակություն
sport-mxitaryan

Այսօր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով, բարեգործական այց կատարեց պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, որի բարձր հովանու ներքո էլ արդիականացվել է Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:   Հենրիխ Մխիթարյանը մեկ առ մեկ անցավ Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր այն երեխաների հիվանդասենյակներով, որոնք գտնվում էին անկողնային վիճակում, զրուցեց եւ լուսանկարվեց նրանց հետ, ֆուտբոլային գնդակներ, մարզաշապիկներ եւ իր ստորագրությամբ նկարներ նվիրաբերեց նրանց: Այնուհետև Հենրիխ Մխիթարյանն այցելեց կենտրոնի խաղասրահ, որտեղ հավաքվել էին տասնյակ երեխաներ: Հենրիխ Մխիթարյանը կլոր սեղանի շուրջ զրուցեց, խաղաց եւ լուսանկարվեց նրանցից յուրաքանչյուրի հետ, նրանց նույնպես հանձնեց նվերներ, իսկ երեխաները Մխիթարյանին նվիրեցին իրենց պատրաստած պաստառը եւ նրա համար կատարեցին իրենց իսկ մշակած երգը: Մխիթարյանը հույս հայտնեց, որ իր այցով կկարողանա փոքրիկ ներդրում ունենալ երեխաների հոգեբանական վիճակի բարելավման եւ ապաքինման հարցում: «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք եւ պայքարեք ձեր նպատակների համար»: