Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրառատից տեղափոխված վիրավորների վիճակը կայուն է (տեսանյութ)

Քաղաքականություն
erebuni1

Ջրառատ գյուղում  վիրավորված երեք քաղաքացիները  տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ: Նրանց վիճակը կայուն է, այս պահին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Այս մասին տեղեկացրել է «Էրեբունի» ԲԿ Գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը «Ջրառատ գյուղից տեղափոխվել է 3 վիրավոր՝ Արայիկ Մելքոնյանը, Մելիք Մելքոնյանը եւ Հակոբ Մելքոնյանը: Նրանցից մեկը ունի հրազենային վնասվածք , մեկը սուր ծակող գործիքով վնասվածք , մեկը՝ կոտրվածք»: ereb Հիվանդանոցում են այս պահին գտնվում նաեւ տուժածների բարեկամները: Նրանք նշեցին, որ տուժածները ազգականներ են: Բարեկամները մանրամասներ չեն հաղորդում: Այս պահին «Էրեբունի» ԲԿ-ում են գտնվում նաեւ ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչներ Էլինար Վարդանյանը եւ Ստեփան Մարգարյանը:  Հիշեցնենք, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով այսօր, Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ: