A
A
Ափսոս են նրանք, ում իշխանությունն օգտագործում ու շպրտում է. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
«Թափ հավաքում ենք, մենք ընտրել ենք հարաճուն ուժի ցուցադրությունը և այդ քաղաքականությամբ էլ գնալու ենք մինչև վերջ»,- աբովյանցիների հետ հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։
Նա նշեց՝ իրենք ունեն ուժեր, որոնք պահում են որպես պահեստազոր։
Սեյրան Օհանյանը ծիծաղով է մոտենում ՀՀԿ- ականների այն պնդումներին, որ իրենք մրցակից չունեն. «Որովհետև ինձ համար մրցակից է յուրաքանչյուր առողջ ուժ։ Մենք պետք է հարգանք տանենք իրար նկատմամբ»։
Սեյրան Օհանյանը պատասխանեց նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն խոսքին, թե գեներալը ափսոս էր՝ նկատի ունենալով իշխանությունից դուրս եկած Սեյրան Օհանյանին։
«Ափսոս են նրանք, ում իշխանությունն օգտագործում ու շպրտում է»։