A
A
Որոշ կոնդեցիների հաճելի չէր Կոնգրես-ՀԺԿ այցը. «Գնացեք ուրիշ տեղ» (տեսանյութ)
Երեւանի ամենահին թաղամասերից մեկի՝ Կոնդի բնակիչներին այսօր իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնելու էին եկել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչները։ Հանդիպման վայրը Ռուսթավելի փողոցն էր։ Միայն թե հանդիպումը բոլորին չէ, որ հաճելի էր: Բնակիչներից մեկը դժգոհեց, որ դաշինքի ներկայացուցիչները հանդիպումը կազմակերպել են հենց ՀՀԿ նախընտրական շտաբի մոտ։ «Գնացեք ուրիշ տեղ քարոզարշավ արեք»։
Դաշինքի պատգամավորության թեկնածու Լեւոն Զուրաբյանը նշեց. «Սա է Հանրապետականի պատկերացած ժողովրդավարությունը՝ բաժանել երկիրը խանությունների, որտեղ բոլորը խիստ սահմանված ռեգլամենտով կարող են խոսել, ավելի մեծ նվեր մեր քարոզարշավին դժվար էր պատկերացնել»։
Նա ընդգծեց, որ իրենց հիմնական հակառակորդը հենց հանրապետականն է։
Մանրամասները՝ տեսանյութում