«Ելք» դաշինքը՝ երրորդ ո՞ւժ (տեսանյութ)
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կանխատեսումներով՝ 4 քաղաքական ուժ է հայտնվելու խորհրդարանում՝ Հայաստանի Հանրապետական, Հայ հեղափոխական Դաշնակցություն, «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքները: «Ինտրիգը այս ընտրություններին այն է՝ արդյո՞ք Հանրապետական կուսակցությունը միանձնյա հնարավորություն կունենա վերցնել 54 տոկոս, թե դա կանի երկրորդ քաղաքական ուժի հետ, հավանական է՝ Դաշնակցության հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետը: «Ելք» դաշինքը, ըստ քաղաքագետի, իրեն ուզում է ցույց տալ, որպես երրորդ ուժ՝ ոչ իշխանություն, ոչ էլ ավանդական ընդդիմություն: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ՀԺԿ եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, ապա այստեղ, ըստ Սերգեյ Մինասյանի, շատ բաներ կախված կլինեն հետագա զարգացումներից: