Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկրին սպասվում է կոլապս կամ էլ նոր մեծ պարտքեր» (տեսանյութ)

Քաղաքականություն
697488309369c7ca71f11ab0728a3cc8

«Ազատ դեմոկրատներ-Ազատություն» դաշինքի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանի համար դժբախտություն է՝ ժողովուրդն ավելի ու ավելի է հակվում Հանրապետականի եւ Բարգավաճ Հայաստանի բաժանվելիք ընտրակաշառքին. «Մենք նույնիսկ դեպք ունենք, որ մեկը փորձել էր 2-3 տեղից փող ստանալ եւ այդ մեկին, ով 2-3 տեղից էր փորձել փող ստանալ, փող տվողը ազնվության կոչ էր արել»: Պատգամավորության թեկնածուն դեռ չգիտի, թե ընտրությունների օրը ինչ կեղծիքների կդիմի Հանրապետականը, սակայն այդ կուսակցությունը իր փող բաժանողներին հրահանգել է քվեների հարցը լուծել տնետուն ընկած փող բաժանելով. «Գյուղերի մասին չեմ ասում, նույնիսկ հեռուստացուցյով ցույց տվեցին մի անգամ, որ՝ մեր գյուղ մի մտեք, քանի դեռ ձեր կրծքին չի գրած ինչքան փող եք բաժանելու»: Ինչպե՞ս է ընտրակաշառքով ընտրություն անող ժողովուրդը Հայրենիք պաշտպանելու: Հրանտ Բագրատյանը չգիտի: Բայց կաշառք վերցնող բոլոր քաղաքացիների քթից է գալու իրենց արածը. «Երկրին սպասվում է կոլապս կամ էլ նոր մեծ պարտքեր: Լավագույն դեպքում այս իշխանությունները եթե մնան, 2-3 ամսով հետաձգելու են կոլապսը»: