Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձեր հմայքով ու գեղեցկությամբ նոր իմաստ ու երանգ եք հաղորդում մեր կյանքին. ուղերձ

Պաշտոնական
17b77217977701ee44c3da7ab2d86e94

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ   Թանկագի՛ն կանայք,   Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք իրականացնում եք կարեւոր ու անգնահատելի առաքելություն՝ ձեր ակտիվ մասնակցությունը բերելով մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում, հասարակական-քաղաքական կյանքում, ձեր ընտանիքներում: Տղամարդկանց հետ կողք-կողքի դուք պայքարել եք թշնամու դեմ, կերտել մեր ազատ ու անկախ պետականությունը, պահել ու դաստիարակել մեր զավակներին՝ ձեր հմայքով ու գեղեցկությամբ նոր իմաստ ու երանգ հաղորդելով մեր կյանքին: Մենք երախտապարտ ենք ձեզ, մեր շատ սիրելի մայրեր ու քույրեր, կանայք ու դուստրեր: Միշտ եղեք առողջ, ուրախ ու երջանիկ: Թող հաջողությունն ուղեկցի ձեզ եւ ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին: