ՕՐՕ-ն հորդորում է չտրվել մանիպուլյացիաներին (տեսանյութ)
Սահմանամերձ համայնքներում իր ընտրարշավը շարունակող Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան դաշինքը նոյեմբերյանցիներին հորդորում է չտրվել մանիպուլյացիաներին: Իշխանության մեջ եղած Սեյրան Օհանյանը գիտի, թե ինչ արատավոր երեւույթներ կարող են լինել. «Ընտրություններից առաջ տարբեր արատավոր երեւույթներ են տեղի ունենալու, ընտրակաշառքներ, ընտրախախտումներ, ես խնդրում եմ , որ նոյեմբերյանցիների համարձակ կեցվածքը մինչեւ վերջ պահպանեք, չվախենաք ոչ մի բանից, մենք ձեզ հետ ենք անկասկած»: Առանց փոփոխությունների երկիրն առաջընթաց չի գրանցի։ Փոփոխություններ տեսնելու համար դաշինքը առաջարկում է բնակիչներին քվեարկել 8-րդ համարի օգտին. «Մեզ թարմ աչք է պետք, որպեսզի տեսնի այն բոլոր թերությունները, որոնք այսօր կան, ինչու չէ նաեւ դրական կողմերը, որ դրան հենվելով կառուցեն ՀՀ ապագան: Այդտեղից է, որ լճանում ենք ու չենք տեսնում թերությունները, ու առաջանում են բռնապետական հատկանիշներ»,- ասում է Սեյրան Օհանյանը: Փոփոխությունների հնարավոր է հասնել ամենակարճ ժամկետում: Վարդան Օսկանյանը վստահ է՝ դա հնարավոր է հաշվի առնելով իրենց դաշինքի առաջնորդների փորձը: «Մենք երեքս տարբեր կրթությունների տեր մարդիկ, տարբեր կյանք ապրած մարդիկ, տարբեր երկրներում, հավատացած ենք, որ ժողովրդավարությունը կենսական է երկրի զարգացման համար»: