Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անջեյ Կասպրչիկն այցելել է ԱԻՆ

Պաշտոնական
ain-2

  Մարտի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին սահմանամերձ գոտիներում քաղաքացիական և համայնքային կառույցների՝ արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ու աղետներին դիմակայունության մակարդակի բարձրացման հարցերը: Նախարար Տոնոյանը Ա. Կասպրչիկին ներկայացրեց մարդասիրական միջազգային ծրագրի շրջանակում  սահմանամերձ գոտիներում իրականացված միջոցառումները՝ աղետների ռիսկի նվազեցման և աղետներին արձագանքելու բնակչության պատրաստվածության ուղղությամբ, ինչպես նաև՝  նախանշեց ՀՀ ԱԻՆ-ի և ԵԱՀԿ-ի համագործակցության ուղիները վերոնշյալ ոլորտներում:  Հանդիպման ավարտին Դ. Տոնոյանն ու Ա. Կասպրչիկն այցելեցին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ հյուրին ներկայացվեցին կենտրոնի գործունեությունն ու տեխնիկական հագեցվածությունը: ԱԻՆ