Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաց բերողն ազատ կարձակվի. Նիկոլ Փաշինյանը՝ դատախազի հետ հանդիպման մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
hac-berox

ԵԼՔ դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը քիչ առաջ եղել են Գլխավոր դատախազի մոտ։ Դատախազը հայտնել է, որ պատրաստ են փոխել Հաց բերող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ կալանքը. Գլխավոր դատախազությունը բավարարում է պատգամավորական միջնորդությունը։ Այս պահին պատգամավորները Դատապարտյալների հիվանդանոցի մոտ են, այստեղ է նաև ՀՅԴ անդամ Միքայել Մանուկյանը։ Նրանք պետք է երաշխավոր դառնան Արթուր Սարգսյանի ազատ արձակման համար։