ՀՀԿ-ն 1500-ից ավելի նախընտրական շտաբ է բացելու. Շարմազանով (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 3 օրից սկսելու է իր քարոզչությունը, ամբողջ հանրապետության տարածքով բացվելու են 1500-ից ավելի նախընտրական շտաբեր․ այս մասին ՀՀԿ-ի ԳՄ նիստից հետո հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Արդեն բացել ենք մեր նախընտրական հաշիվը, ամեն ինչ կլինի օրենքով սահմանված ժամկետներում և կարգով»,- ասաց նա՝ հավելելով, որ միջոցառումը, որով կսկսվի իրենց նախընտրական քարոզարշավը, կմեկնարկի Դինամո մարզադահլիճից, այն կլինի ներկուսակցական քարոզչական միջոցառում, լրագրողներ դրան չեն մասնակցի: Նա օրենքի խախտում չհամարեց, որ մինչև քարոզչության մեկնարկը ՀՀԿ-ն կուսակցության քարոզչական պաստառներ է ամրացրել. նշեց, որ մինչև մարտի հինգը ցանկացած կուսակցություն կարող է պաստառներ ամրացնել պատերին:Ըստ նրա՝ քարոզչության մեկնարկն է սկսվում մարտի հինգից: