A
A
«Նաև ինձ եմ համարում մեղավոր Մարտի 1-ի չբացահայտման համար». Խ. Քոքոբելյան
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամներն այսօր ծաղիկներ ու ծաղկեպսակ դրեցին Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ՝ ի հիշատակ 2008 թվականի Մարտի 1-ի 10 զոհերի: Կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ այդ օրվա իրադարձությունների համար կա գլխավոր մեղավոր՝ այդ ժամանակվա իշխանությունը։ Կոնկրետ անուններ չի ասում՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը. «Ես նաեւ մեղավոր եմ համարում բոլոր քաղաքական գործիչներին, այդ թվում նաեւ ինձ, որոնք չեն կարողացել մինչեւ այս պահը բացահայտել Մարտի 1-ը: Մինչեւ Մարտի 1-ի մեղավորները չկանգնեն դատարանի առաջ, Հայաստանում ժողովրդավարությունը չի կայանա»: Ըստ նրա, Հայաստանում չկա նաեւ արդարադատություն, քանի որ մարդիկ կարող են զոհվել, իրենց քաղաքական հայացքների համար: