Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ-ում քննարկվել են հայ-հնդկական համագործակցության հեռանկարները

Պաշտոնական
unnamed-19-4

Փետրվարի 28-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-հնդկական համագործակցության զարգացման հեռանկարները: Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև պաշտպանական բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացումը, առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործումը: