Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շնորհավորանք՝ Ալբերտ Մկրտչյանի ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ

Պաշտոնական
0b3c2d4b9d6166bf7de5659db38c1c1d

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով առողջություն, ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ: «Լինելով հայ կինոյի երախտավորներից՝ Ձեր տաղանդի շնորհիվ Դուք պատկերեցիք մարդկային էության և հոգեվիճակների թաքնված դրվագները, հայ մարդու կյանքն ու ներաշխարհը: Հայրենի Գյումրու մանրակերտն ու հիշողությունները վարպետորեն արտացոլվել են Ձեր ստեղծագործություններում: Դրանցում ակներև է հուզական և բանաստեղծական շունչը: Նշանակալի է Ձեր ավանդը նաև թատերարվեստի ասպարեզում, մայրաքաղաքի թատերական բազմազանության մեջ ուրույն ձեռագրով առանձնացող «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի կայացման և զարգացման գործում»,-ասված է  շնորհավորական ուղերձում: